Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Ռումինիայի հայերի միությունը Ռումինիային կոչ է արել Արցախում իրավիճակը մեղմելու քայլեր ձեռնարկել

Ռումինիայում հայերի միությունը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Ռումինիային կոչ արել քայլեր ձեռնարկել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Միության հայտարարությունը հրապարակվել է Ռումինիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ադրբեջանի կողմի այս ագրեսիան, ի հակադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած բանակցային գործընթացի, լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:

Ռումինիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները, պահանջում է անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից նախաձեռնված զինված հակամարտությունը և վերադառնալ բանակցությունների սեղան: Ռումինիայի հայերի միությունը գտնում է, որ Ռումինիան, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խթանող, պետք է քայլեր ձեռնարկի իրավիճակը մեղմելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ միջնորդությամբ խաղաղ գործընթացում հաստատված դրական փորձերին վերադառնալու համար»,- ասված է հայտարարությունում:

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանի և Վարուժան Փամբուկչյանը հայտարարությունում մտահոգություն են հայտնում ռազմական գործողություններում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

«Մեզ առավել մտահոգում է այն, որ Ադրբեջանի այս գործողություններին բացահայտորեն աջակցում է Թուրքիան, որը ոչ միայն ապահովում է դիվանագիտական, քաղաքական, տեխնիկական-ռազմական աջակցություն և խորհրդատվություն ադրբեջանական բանակին, այլ, ըստ լրատվամիջոցների, նպաստում է Մերձավոր Արևելքից իսլամական վարձկանների տեղափոխմանը: Որպես Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ և, համապատասխանաբար, որպես Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավար, մենք ցանկանում ենք ահազանգել մեր գործընկերներին՝ ռումինացի խորհրդարանականների, ինչպես նաև կոչ անել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված գործողությունները»,- նշում են պատգամավորները:

Ռումինիայի հայերի միությունն իր համերաշխությունն է հայտնում վերջին տասնամյակների ընթացքում այդքան փորձության ենթարկված Արցախի հայ ժողովրդին, վստահությունը իրենց կյանքի գնով իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորների քաջությանն ու նվիրվածությանը, ինչպես նաև խոր կարեկցանքը՝ հակամարտության զոհերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում