Որևէ բարձունք էական նշանակություն չունի, պետք է պատրաստ լինենք երկարատև ու ծանր մարտական գործողությունների: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: «Կարևորը անվտանգությունն է: Մենք պետք է կարողանանք հաղթել: Հաղթելուց հետո կամ հաղթելու ընթացքում ճիշտ քաղաքական որոշումներ կկայացնենք»,- նշեց ԱՀ նախագահը: