Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

«Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի դերի մասին

Հունական «Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի և դրանում Թուրքիայի դերի մասին: Հոդվածի սկզբում լրագրող Միխայիլ Պսիլոսը նշում է, որ ուսումնասիրելով, թե ինչ են գրում թուրքական թերթերը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին, նկատել է, որ լուսանկարներում պատկերված են Ադրբեջանի բնակիչները,  ովքեր փողոցներում ծածանում են թուրքական դրոշները և ճանապարհում ռազմական տեխնիկան, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծում է, որ չի թողնի ադրբեջանցի իր եղբայրներին:

«Թուրքիան ռազմավարական դաշինք է կնքել Ադրբեջանի հետ, և հատկապես վերջին ամիսներին,  Տավուշում տեղի ունեցած հերթական բախումներից հետո, թուրքական ուժերը հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին:  Ըստ գերմանական Tagesschau-ի` դեռ պարզ չէ`  արդյոք թուրքական զինված ուժերը ամբողջությամբ դուրս են եկել Ադրբեջանի տարածքից, քանի որ Անկարան նախատեսում է ռազմաբազա հիմնել Նախիջևանի ինքնավար շրջանում»,- նշում է Պսիլոսը:

Հոդվածագիրը ընթերցողի ուշադրությանն է հրավիրում Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնի հրապարակմանը, որտեղ, հղում անելով շատ հավաստի աղբյուրներին, նշվում է, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան ՝ Հայաստանի դեմ կռվելու համար:

Բացի այդ, ըստ հոդվածագրի, ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը նույնիսկ տեսանյութեր է տեղադրել, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազատ բանակի շուրջ 1000 զինյալներ հավաքվել էին Ադրբեջան գնալու համար և վարձկանների առաջին խմբերը արդեն իսկ ժամանել է Բաքու:

«Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները, բայց կիրակի օրը՝ բախումներ սկսվելուն պես, թուրք լրագրող Էրկին Էնջանը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, տեսանյութ հրապարակեց, որում երեւում է, թե ինչպես են սիրիացիները գնում Լեռնային Ղարաբաղ»,- նշում է հոդվածագիրը:

Միխայիլ Պսիլոսն այս ամենը կապում է ԵՄ գագաթնաժողովի հետ, որտեղ պետք է քննարկվեր Արևելյան Միջերկրական ծովում իր սադրիչ քայլերի համար Թուրքիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներ կիրառելու հարցը, սակայն Էրդողանը փոխում է օրակարգը, որպեսզի աշխարհը կենտրոնանա Լեռնային Ղարաբաղի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում