Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Այս պատերազմը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից

Այսօր պատերազմի երկրորդ օրն է. կարելի է ասել, որ հայությունն ընդունել է «Ամեն ինչ ռազմաճակատի համար» բանաձևը: Հայությունն արձագանքում է իրեն պարտադրված պատերազմին:

«Այս պատերազմը մենք չենք սկսել, և երևի թե ճիշտ են այն պնդումները, որ կիսատ մնացած գործընթացները պետք է ավարտվեն, հաղթանակներն ամրապնդվեն. գուցե սա հենց այն պատերազմն է, որի բովով անցնելով կկարողանանք հասնել դրան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը: Նա նաև նշեց, որ եկել է պահը, որ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը և ընդդեմ ադրբեջանաթուրքական դաշինքի՝ մենք էլ ստեղծենք հայկական դաշինքը, որը կմիավորի ոչ միայն Հայաստանը և Արցախը, այլ նաև Սփյուռքը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը միասնական դիրքրոշում են հայտնել և աջակցություն հայտնել կառավարությանն այս պայքարում: Հայության միասնությունն աննախադեպ է, նման միասնություն դրսևրովում է պատմական վճռորոշ պահերին:

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ՝ պատերազմի բոլոր կանոններով: Նա նաև հավելեց, որ «Թվիթերում» հայ երիտասարդները մեծ աշխատանք են կատարում: Նարինե Դիլբարյանը հավելեց, որ ԵՊՀ տարբեր լեզուների տիրապետող ուսանողները, ինքնակազմակերպվելով, մեծ աշխատանք են իրականացնում: Եվ այդ ինքնակազմակերպումը «Այլընտրանք չկա, մենք պետք է հաղթենք» հեշթեգի իսկական ամրակայումն է:

Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում փակվել են իր սոցիալական մեդիաները, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը և վարչակազմը տագնապներ ունի՝ սեփական գնահատականի հետ կապված:

«Կարծում եմ հայ ժողովուրդը վաղուց դասը քաղել է. պետք է հույս դնել սեփական ուժերի, ոչ թե միջազգային հանրության վրա»,- ընդգծեց Միքայել Զոլյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ այս պատերազմը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում