Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս պատերազմում պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, ազատությունը. Սաթի Սպիվակովա

Արցախի և Հայաստանի համար այս դժվարին պահին աջակցության բազմաթիվ խոսքեր են հնչում աշխարհի տարբեր ծայրերից:

Անմասն չի մնացել նաև հանրահայտ դերասանուհի, հաղորդավար, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, որը կարծում է` հայերն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պաշտպանում են իրենց ժողովրդին, արժանապատվությունը, ազատությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սպիվակովան կիսել է իր հույզերն ու ապրումները` նշելով, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և դատապարտում է հայերի դեմ ուղղված ագրեսիան:

«Իմ սերունդը` երեխաները, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում, հիշում են «միայն թե պատերազմ չլինի» արտահայտությունը: Մենք հավատում էինք այդ բառերին, և մեզ թվում էր` հերիք է բոլորը բարեկամաբար ցանկանան, և պատերազմ չի լինի: Բայց անգամ, այս դարում արդեն որերորդ անգամ պատերազմը վերադառնում է` դաժան, անճոռնի և անմարդկային»,-շեշտում է Սպիվակովան:

Նա հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախում կրկին պատերազմ է սկսվել. բանականությունը հրաժարվում է հավատալ դրան: «Բանականությունը մեզ տարբերում է կենդանիներից, սակայն երբեմն կենդանին առավել բանական է, քան մարդը: Պատերազմը չի կարող սկսվել տարերայնորեն, ինչպես փոթորիկը: Այն ծրագրում են, դրան նախապատրաստվում են, դրա համար կանաչ լույս են վառում»,-նշում է հաղորդավարը:

Պատերազմում զոհվում են մարդիկ, որոնք ընտանիք ունեն, երեխաներ, ծնողներ. դերասանուհին կոչ է անում կանգ առնել, սթափվել:

«Հայաստանին պետք չէ պատերազմը: Մենք այն չենք սկսել: Այդ մասին բոլորը գիտեն: Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը: Ես հետևում եմ իրադարձություններին, որոնք շատ արագ են զարգանում: Ավաղ, արդեն զոհեր կան, և նրանց թիվն աճում է: Նայում եմ կամավորների լուսանկարները և ավելի եմ համոզվում, որ մեր ժողովրդի ամենահզոր զենքը եղել է և կլինի հայկական ոգին, իսկ այն հաղթել հնարավոր չէ: Իմ սիրտն այսօր այն մարդկանց հետ է, ովքեր մեկնել են մարտի և նրանց հետ, ովքեր տանն աղոթում և սպասում են նրանց: Աստված, պահպանիր Հայաստանը»,-շեշտեց Սաթի Սպիվակովան:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 46 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում