«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը, ով ներկայումս վարում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը, պաշտոնավարումից ի վեր երկար տարիներ սերտորեն զբաղվել է Հարավային Կովկասի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների խորացման հարցերով:
Նշենք, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելությունը նման մանդատ չունի, սակայն գաղտնիք չէ, որ պաշտոնական Վաշինգթոնը մշտապես հանդես է գալիս Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ առավել խորը հարաբերություններ հաստատելու օգտին: Ուստի պատահական չի կարելի համարել այն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը կանգ է առել հենց Ջոն Հեֆֆերնի վրա: