Մենք երեկ վաղ առավոտից գտնվում ենք Աժ-ում, օպերատիվ իրավիճակի զարգացման մասին տեղեկացրել ենք մեր բոլոր գործընկերներին՝ բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Երեկ օրվա երկրորդ կեսից և արդեն այսօր տեսնում ենք, որ ունենք արձագանքներ: Մասնավորչապես, կարող եմ նշել Եվրախորհրդարանի մեծությամբ առաջին և երկրորդ խմբակցությունների արտաքին հարցերով համակարգողների շատ խիստ դատպարտող կոչերն ուղղված կոնկրետ Ադրբեջանին: Սա հաճախ չի լինում: Մենք նաև ունենք արձագանքներ եվրոպական եր ոչ եվրոպական երկրներից»,-ասաց նա: