Թուրքական լիրան սեպտեմբերի 28-ին պատմական հակառեկորդ է գրանցել։ Թուրքական արժույթի ռեկորդային արժեզրկումը «Ռոյթերս» գործակալությունը կապում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ։ «Լիրան ընկել է 1.5%-ով՝ ամերիկյան դոլարի նկատմամբ, հավասարվելով 7.79-ի»,֊ ասված է գործակալության հաղորդագրությունում։
3-4%-անոց անկում են գրանցել Ադրբեջանի և Հայաստանի սուվերեն դոլարային պարտատոմսերը։