Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Այսօր մենք հիմնավորապես ապացուցեցինք, որ Ադրբեջան պետություն իրականում գոյություն չունի. Ադրրբեջանը Թուրքիայի խամաճիկն է ու խրտվիլակը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ Թուրքիան, այսօր բացելով իր դեմքը, պատերազմ սկսեց Հայաստանի դեմ և ուզում է առաջ մղել իր պանթուրքիստական ծրագրերը. «Այս հանգամանքը պետք է մտահոգի միջազգային հանրությանը»:
Նա տեղեկացրեց, որ Ջավախքի երիտասարդությունը ևս ցուցակագրվում է և պատրաստ է մեկնել Արցախ:
Մանրամասն՝ տեսանյութում: