Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ երեկվանից զինկոմիսարիատները բազմամարդ են. «Բոլորն այսօր դարձել են զինվոր` մոռացած իրենց մասնագիտությունները»:
Նրա խոսքով` սա ժողովրդավարության և դիկտատուրայի պատերազմ է. «Քաղաքակիրթ ախարհը պետք է իր գնահատականը հնչեցնի նաև այս կոնտեքստում: Այս կռիվը, հարգելի հայրենակիցներ-հարազատներ, վճռելու է մեր ապրելու ապագան»:
Մանրամասն՝ տեսանյութում: