Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Սիրելի զինվորներ և սպաներ, դուք պարզապես այսօրվա Հայաստանը չեք պահում, դուք մեր հազարամյա երթի հաղթական շարունակողն եք, դուք էն երկաթե շերեփն եք, որի մասին ժամանակին խոսում էր Խրիմյան Հայրիկը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Այսօրվա կռիվը մեր հազարամյա երթի հաղթական հանգրվանն է, որի ժամանակ մենք պետք է ամրագրենք հայ ժողովրդի երկարաժամկետ էկզիստենցիալ անվտանգության հրամայականը»,- հայտարարեց նա` իր խոսքն ավարտելով հանճարեղ հայի խոսքերով:
Մանրամասն՝ տեսանյութում: