Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անշուշտ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերն օգտագործում են նաև ծանր զինատեսակներ: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, և Ռուսաստանը միշտ ամեն կերպ ձգտելու է խաղաղության հասնել»,- ասել է նա։