ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լուրջ մտահոգության առիթ է համարել Ղարաբաղում իրավիճակի սրումը, հաղորդում է «Գազետա»-ն:
«Այս իրավիճակը լուրջ անհանգստության առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Կրեմլում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը:
«Հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, և առկա սրման հետևանքները պետք է տեղափոխվեն քաղաքական և դիվանագիտական հուն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: