Նավթի գնանշումները սեպտեմբերի 28-ին նվազում են պահանջարկի հեռանկարների պահպանվող անորոշության ֆոնին՝ Լիբիայում արդյունահանման աճի նշաններով հանդերձ,: Երևանի ժամանակով 09:10-ի դրությամբ, նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Brent մակնիշի նավթի համար լոնդոնյան ICE Futures սակարանում էժանացել են 0.28 դոլարով (0.67 տոկոս)՝ մինչև բարելի դիմաց 41.64 դոլար:
Սեպտեմբերի 25-ին Brent-ն էժանացել է 0.02 դոլարով (0.05 տոկոս): WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսներն այդ ժամանակվա դրությամբ Նյու Յորքի ապրանքային սակարանում (NYMEX) էժանացել են 0.32 դոլարով (0.8 տոկոս)՝ մինչև 39.93 դոլար: Նախորդ նստաշրջանի ընթացքում պարտավորագիրն էժանացել է 0.6 տոկոսով, բարելի դիմաց մինչև 40.55 դոլար: Անցած շաբաթ Brent-ն էժանացել է 2.9 տոկոսով, WTI-ն՝ 2.6 տոկոսով:
Նավթի արժեքի հնարավոր բարձրացումը չորրորդ եռամսյակում սահմանափակված է, քանի որ համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը դանդաղում են COVID-19-ի հիվանդացության վերսկսվող աճի և կարանտինային առանձին սահմանավակումների կրկնակի սահմանման պատճառով: Այդ մասին Vitol նավթաթրեյդերի վարչության անդամ Քրիս Բեյքը հայտարարել է Դումայում անցկացված Gulf Intelligence-ի խորհրդաժողովում:
Այդուհանդերձ, Լիբիան նավթի արդյունահանումն ավելացրել է գրեթե կրկնակի՝ օրական մինչև 250 հազար բարել՝ մի շարք նավթահանքերից շրջափակումը հանելուց հետո, հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: Նրանց խոսքով՝ տեղի նավահանգիստներում հավաքվում են նավեր, որոնք բեռնվում են պահեստարանների նավթով, ինչը պահեստային տարողություններն ազատում է արդյունահանման հետագա աճի հաշվով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: