Չինաստանի կառավարությունը Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ ապաէսկալացիայի և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման կոչ է արել: Սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը:
«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահապնումը համապատասխանում է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը հանդես կբերեն զսպվածություն և միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել է նա: «Հույս ենք հայտնում, որ նրանք տարաձայնությունները կգարգավորեն քաղաքական երկխոսության միջոցով»,- հավելել է դիվանագետը: