Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի դեմ խախտում է մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու միջազգային արժեքները

Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը հայտարարություն է տարածել։

«Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը և միջազգային իրավունքի նորմերը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությանը հասցվել են տասնյակ մարդկային զոհեր և զգալի կորուստներ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհ են դարձել Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի և այլ քաղաքների ու գյուղերի խաղաղ բնակչությունը, որոնց թվում է նաև երեխա։

Ադրբեջանի ռազմական գործողությունների թիրախում է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, ինչպեսև քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ և տներ։

Նման պայմաններում, ակնհայտ կերպով խախտելով Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստեղծել է իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ և մասնակցությամբ` նախապես։

Այս պատերազմական գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու մարդասիրական նորմերը, այլև ուղղակիորեն հակասում են եվրոպական արժեքներին և ոգուն, որոնք առաջնային են դիտում մարդու կյանքի իրավունքը, խտրականության բոլոր ձևերի բացառումը, խոշտանգման արգելքը և խստորեն դատապարտում են ազգային ինքորոշմամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները։ Նման գործողությունները չպետք է հանդուրժվեն, ավելի դրանք պետք է ստանան համարժեք գնահատականներ՝ ենթարկելով Ադրբեջանին իրավաքաղաքական պատասխանատվության։

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը պատրաստ է տրամադրել իր ողջ ներուժը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ նպատակ ունենալով բոլոր հնարավոր միջոցներով նպաստել Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային կայունությանը և խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ է անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, ՆԱՏՈ-ին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ կազմակերպություններին, հրատապ կերպով ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ և ձեռնամուխ լինեն խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

2019 թ. փետրվարին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որին անդամակցում են 250 ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում