Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Չեմ կարծում՝ պատերազմը երկար տևի, մեծ պետությունները կմիջամտեն և կկանգնեցնեն հարձակումը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարոն Սասունյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և որ իրենք փորձում են դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան։ Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը։

-Ինչպես նախկինում, հիմա էլ դժգոհ եմ մեծ տերությունների հայտարարություններից, երբ հայտարարում են, թե երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն հարձակումները՝ այսպիսով հավասարության նշան դնելով երկու կողմերի միջև և չեն զանազանում հարձակվողին զոհից։ Սա պարզապես քաջալերում է Ադրբեջանին, որ նորից հարձակվի և որևէ պատիժ չստանա իր հարձակումներից։ Այդ է պատճառը, որ ես դժգոհ եմ։ Նույն բանն ասել են ԱՄՆ-ն, ՌԴ-ն և ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Այսպիսի հայտարարությունները օգտակար չեն, դրանք ավելի շատ քաջալերում են Ադրբեջանին, չեն մատնանշում Ադրբեջանին որպես մեղավոր կողմ։

Ինչ վերաբերում է շփման գծի հարձակումներին, ինչպես բոլոր հայերը, ես էլ խորապես մտահոգ եմ այս հարձակումներից և մանավանդ հարձակման լայն ծավալներից։ Ուրախ եմ, որ մեր քաջարի զինվորները դիմադրում են և պաշտպանում են հայկական հողերը և հուսամ շուտով վերջ կդրվի, որովհետև արդեն մեծ թվով զոհեր ենք տվել։

Ազերիները որևէ տարբերություն չեն դնում քաղաքացիների և զինվորականների միջև, ռմբակոծում են քաղաքները, գյուղերը, անզեն ժողովրդի վրա են կրակում։ Տավուշի հարձակման շրջանում սխալ արեցինք, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, թե կարող են հրթիռ արձակել Մեծամորի վրա, Հայաստանի կողմից մի պաշտոնյա ասաց, որ մենք այդպիսի բան չենք անի, չենք խփի քաղաքացիական թիրախներին։ Սա շատ վատ խախտում էր, որովհետև երբեք թշնամուդ չպետք է հայտնես, թե ինչ պետք է անես, որովհետև թշնամին պետք է միշտ անորոշ վիճակում լինի, թե որտեղ կարող ես հարվածել, և այնքան էլ խելացի բան չէ հայտարարել, որ մենք այս կամ այն տեղը չենք հարվածի։

-Այսքան միջազգային արձագանքների ֆոնին Ադրբեջանին հնարավոր չի լինո՞ւմ զսպաշապիկ լինել։

-Ես, անշուշտ, վստահ չեմ, բայց ես չեմ կարծում, որ երկար տևի, որովհետև մեծ պետությունները կմիջամտեն և կկանգնեցնեն հարձակումը, բայց ես միշտ ասել եմ նախկին իշխանություններին և նոր իշխանություններին, որ Հայաստանը շատ հստակ պետք է հայտարարություն անի աշխարհին և Ադրբեջանին, որ մենք չենք ընդունելու, որ մենք բանակցության սեղան նստենք, և ազերիները միաժամանակ կրակեն մեզ վրա։ Կրակել և բանակցել երկու տարբեր բաներ են, և ընդունելի չէ միաժամանակ այդ երկու բաներն անել, ազերիները պետք է որոշեն՝ կա՛մ ուզում են բանակցել, բանակցության սեղան նստել, կա՛մ կրակել։ Ամեն անգամ ազերիները հարձակվում են,  մենք անտեսում ենք այդ հարձակումները և շուտով նստում ենք բանակցության սեղան, ազերիները նորից հարձակվում են, մենք նորից բանակցում ենք, հիմա հուսամ, որ այս լայնամասշտաբ հարձակման դեպքում մի քիչ ավելի խոհեմ կվարվենք և կհայտարարենք, որ սառեցնում ենք բանակցությունները՝ մինչև որ ազերիները խոստանան, որ իրենք չեն կրակելու մեր կողմը, չեն հարձակվելու, եթե ուզում են բանակցությունները շարունակվեն։ Մենք պետք է  բանակցությունները դադարեցնենք, դա ի վնաս կլինի Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանը հույս ունի, որ այդ բանակցություններում մի բան կարողանում է ստանալ մեզնից, իսկ եթե  բանակցությունները չլինեն, ազերիները չեն կարող մեզնից ոչ մի բան ստանալ։

Եթե ոզում են անկեղծորեն բանակցել, պետք է դադարեցնեն հարձակումները, երկու կողմերն էլ ահագին զոհեր են տալիս, և այս բանը շատ հստակ պետք է հաղորոդենք ազերիներին և աշխարհին, որ մենք կողմնակից ենք խաղաղ բանակցություններին, բայց այսպիսի անիմաստ բանակցություններ չեն կարող լինել, երբ դիմացի կողմը միշտ զենքը ձեռքին է և կրակում է  այն ժամանակ, երբ դու նստել բանակցում ես, հուսանք, որ այս դասը կսերտենք և չենք շարունակի այս սխալը, որը մենք տարիներ ի վեր անում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում