Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը իր խոսքը հղեց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններին. «Սա ձեր պատերազմը չէ: Բացեք նայեք զոհերի անունները` հիմնականում դուք եք: Հարց տվեք ձեզ` ինչու է Ալիևի ֆաշիստական ռեժիմը առաջնագիծ նետում հենց ձեզ` բնիկներին: Փախցրեք ձեր երեխաներին, դուրս հանեք: Ձեզ ուղարկում են ոչնչացման»:
Նա նշեց նաև պատճառը, թե ինչու են Ադրբեջանում արգելվել քաղաքացիական թռիչքները:
Մանրամասն՝ տեսանյութում: