Ալեքսեյ Նավալնին Twitter-ում հաստատել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է իրեն Բեռլինի Charite կլինիկայում:
«Հանդիպում եղել է, բայց չարժե դա «գաղտնի» անվանել: Ավելի շուտ՝ մասնավոր հանդիպում և զրույց ընտանիքի հետ: Ես շատ շնորհակալ եմ կանցլեր Մերկելին՝ հիվանդանոցում ինձ այցելելու համար»,- գրել է Նավալնին:
Ավելի վաղ Spiegel շաբաթաթերթը, հղում անելով սեփական տեղեկատվությանը, գրել էր, որ Մերկելն այցելել է Նավալնիին՝ նրա Charite կլինիկայում գտնվելու ժամանակ: