Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը հայտարարեց. «Կյանքի և լինելու համար կռվում մենք զիջելու տեղ չունենք. մենք ունենք մեկ անելիք` լինել միասնական և հաղթել»:
Նրա խոսքով` վիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելու պայմաններում. «Միջազգային հանրությանը պետք է ցույց տալ Ադրբեջանի և նրան աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը»:
Նա կոչով դիմեց տարբեր մայրաքաղաքներում գտնվող դեսպաններին և դիվանագետներին:
Մանրամասն՝ տեսանյութում: