Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Թույլ չենք տալու, որ սակարկվի Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նա նշեց, որ գլուխ են խոնարհում մեր սահմանը պաշտպանող քաջարի զինվորների առջև. «Կոչ եմ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել այն պետության նկատմամբ, որը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը և դավանում դրանք ռմբակոծելու գործելաոճը»:
Ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երեկ և այսօր նիստերը ընթանում են օնլայն անգլերեն և ռուսերեն սինխրոն թարգմանություններով. «Մեր միջազգային գործընկերները կարող են մանրամասներին տեղեկանալ»:
Մանրամասն՝ տեսանյութում: