«Արգենտինան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատման կապակցությամբ, ցավում է մարդկային կորուստների համար և ցավակցում զոհերի ընտանիքներին», – հայտարարում է Արգենտինայի արտաքին հարաբերությունների նախարարությունը:
«Արգենտինան երկու բարեկամ երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել արդյունավետ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ՝ նպատակ ունենալով հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը միջազգային օրենքի շրջանակներում»,- հայտարարում է Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: