Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Չարլզ Թաննոքը քննադատել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու համար:
«Շաբաթներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը խաղաղ բանակցություններում հարցականի տակ դնելուց հետո Ադրբեջանը լուրջ հարձակում է կատարել Լեռնային Ղարաբաղի վրա: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա, որպեսզի վերջինս վերադառնա բանակցությունների սեղան, քանի որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով»,-գրել է Թաննոքն իր Twitter-ի էջում։