Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը։
Թերթը գրում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գոտում զինված հակամարտությամբ և ընդգծել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման կարևորությունը:
Ալիևն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում տիրող ռազմական գործողությունների համար մեղադրել է Հայաստանի գործող իշխանություններին։