Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երդում հայրենիքին` մինչև 1000 դոլար ծախսով

Աշնանային զորակոչից հետո զորակոչիկների ծնողների միակ մխիթարանքն այն է, որ առավելագույնը 40 օր անց իրենց որդիներին տեսնելու հնարավորություն կունենան` երդման հանդիսավոր արարողության, այսպես ասած` «պրիսյագայի» ժամանակ:
Բայց… այդ հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար հարկավոր է վճարել, որի հնարավորությունը շատերը չունեն` հատկապես ՀՀ սահմանամերձ և ԼՂ սահմաններում ծառայող զավակ ունեցողները: Միջին հաշվարկներով Լեռնային Ղարաբաղում զինվորների երդման արարողությանը մասնակցելու համար 300 հազար դրամ գումար է պահանջվում (համեմատության համար նշենք, որ այդ գումարով հնարավոր է ինքնաթիռով դեպի Մոսկվա և հետվերադարձի տոմս գնել): Իսկ դրանում իրենց ներդրումն ունեն նաև ուղևորափոխադրում իրականացնող մեր հայրենակիցները, ովքեր զինվորների երդմնակալության օրերին ուղևորավարձը զգալիորեն բարձրացնում են` հաշվի առնելով իրենց պահանջարկի զգալի աճը: Այսպես` երթուղային գծերի վարորդները, որ սիրով համաձայնում են տեղափոխել իրենց դիմած ծնողներին, Ղարաբաղ հասցնելու համար 200 հազար դրամ են պահանջում, ոմանք` նույնիսկ 300 հազար` կախված սպասարկվող գծից և երթուղայինի մակնիշից:
Դավիթաշենում բնակվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ թոռան մոտ Ղարաբաղ հասնելու համար հարևանությամբ գտնվող գծերից մեկի վարորդին հարցրել է, թե ի՞նչ գնի սահմաններում կտանի Ղարաբաղ` թոռան երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, սակայն պատասխանը լսելուց հետո կորցրել է թոռանը տեսնելու հույսը. վարորդը միանգամից նշել է. «300 հազարից ոչ պակաս», քանի որ ամենափողոտ գծերից մեկն է սպասարկում: «Ամեն դեպքում լսածիս չհավատացի և ասացի, որ ոչ թե Անկարա, այլ Ղարաբաղ ենք ցանկանում գնալ, և խնդրեցի գինը կրկնել: Պարզվեց, որ ճիշտ էի լսել: Բարեբախտաբար, ծանոթների միջոցով հաջողվեց մի վարորդի գտնել, ով խոստացավ 170 հազարով Ղարաբաղ հասցնել», – պատմեց զինծառայողի տատիկը:
Ի դեպ, երթուղային տաքսիների ծառայությանը առավել հաճախ դիմում են այն ընտանիքները, որոնք բազմանդամ են և ցանկանում են ամբողջ ընտանիքով այցելել իրենց զինվորին: Դրանից բացի, այդ օրերին Լեռնային Ղարաբաղ ծնողների հոսքն այնքան մեծ է, որ տվյալ երթուղու երթևեկությունը սպասարկող երթուղայինները չեն բավականացնում: Իսկ տաքսիները միջինը 50 հազար դրամ են պահանջում, բայց տաքսու մեջ առավելագույնը 4 մարդ է տեղավորվում: Բնականաբար, այս ծախսերին գումարվում են նաև սննդամթերքի և այլ մանր-մունր ծախսերը, ու ստացվում է, որ զինվորի երդմնակալության արարողությանը մասնակցելու գինը 1000 դոլարից անցնում է:
Մինչ ծնողները ինչ-որ ձևով լուծում են ֆինանսական խնդիրները, երդման արարողությանը պատրաստվող զինվորները մեկը մյուսի միջոցով հայտնում են երդմնակալության օրը և հետաքրքրվում` արդյո՞ք ընտանիքի անդամները մասնակցելու են: «Այս ամիս երկրորդ որդուս եմ ճանապարհել բանակ և որոշ առումով փորձությունների միջով անցել եմ: Ճիշտն ասած, պարտքով եմ «պրիսյագին» մասնակցելու գումարը հայթայթել, սակայն չէի կարող չգնալ: Մեծ որդուս «պրիսյագին», երբ մասնակցեցինք, որպես ծնող ուրախությունս փոխվեց լացի, երբ տեսա, թե քանի զինծառայողների ծնողներ չէին կարողացել գալ իրենց երեխաների երդմնակալության արարողությանը: Այստեղ առաջին հերթին ոչ թե երդմնակալության, այլ միմյանցից կարոտն առնելու խնդիր է դրված: Շարքի մեջ զինվորները աչքերով իրենց հարազատներին են փնտրում», – պատմեց մեր մյուս զրուցակիցը, որի որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Մի խոսքով, երդմնակալության օրը իսկական փորձություն է թե՛ ծնողների, թե՛ զինվորների համար:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի հետ: Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանամերձ զորամասերում նախարարությունը կազմակերպում է ծնողների այցելություններ: «Սահմանված երթուղիներ և ժամանակացույց կա: Դրա համար ծնողները դիմում են զինկոմիսարիատներ, որտեղ ցուցակներ են կազմվում, ըստ այդմ էլ կազմակերպվում են այցելությունները: Զինկոմիսարիատներում այդ ուղղությամբ համապատասխան հրահանգ կա ՊՆ կողմից», – տեղեկացրեց մամլո խոսնակը և ավելացրեց, որ յուրաքանչյուր զինծառայողի տեսակցելու համար այցելության հնարավորությունից կարող է օգտվել երկու անձ: Իսկ առաջնահերթությունը տրվում է կարիքավոր ընտանիքներին: «Օրինակ` եթե դիմում է 200 հոգի, որտեղ մեկը մեծահարուստ է, առավելությունը տրվում է անապահով ընտանիքներին: Այցելությունները կազմակերպվում են ամիսը մեկ անգամ: Սակայն ձմռան ամիսներին, ճանապարհային խնդիրներից ելնելով, այցելությունների ժամանակացույցը փոխվում է», – եզրափակեց Դավիթ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում