Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերի ընթացքում կորցրած զինծառայողների դիերը տարհանելու խնդրանքով չի դիմել հայկական կողմին:
Սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ-ն տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանական զորքերի զինծառայողների բազմաթիվ դիակներ:
Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք հայկական կողմում թողնված ունեն մի քանի տասնյակ դիակ»,- նշեց Հովհաննիսյանը: