Ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից,այսօր Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդությունը հավաքվել էր Նինոծմինդայի Հայոս-Քարթլոս պուրակում: Նրանք Նինոծմինդայի Հոգևոր Հովիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի գլխավորությամբ իրենց աջակցությունն էին հայտնում ռազմի դաշտում կռվող հայ զինվորներին և հաղթանակի հույս հայտնում ողջ հայ ազգին։
Հիշեցնենք նաև,որ վաղը ժամը 12։00-ին Նինոծմինդայի մարզադաշտում կսկսվի կամավորների գրանցում այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են մեկնել Արցախ և կանգնել հայ զինվորի կողքին։
Հոգով ու աղոթքով Ջավախքը Մայր Հայրենիքի ու Հայի կողքին է։
Ըստ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի ֆեյսբուքյան էջի
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
http://javakhkmedia.com/?p=13626 » Սա կարճացված հղում է: