Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Պետք է հակառակորդին հյուծել ու միանգամից գնալ Արցախի ճանաչման․ ուժեղին չեն դատում՝ աշխարհին հասկանալի կլինի Հայաստանի քայլը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստի ժամանակ չբացառեց ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման քայլը։ Ձեր կարծիքով՝ այս պահին կան ճանաչման նախադրյալները։

– Այո, վարչապետը չբացառեց, պայմաններն ասաց, թե որ պայմաններում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Սա միջին ծանրության պատերազմ է։ Եվ, ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, հիմա պետությունը կազմակերպված է, զինված ուժերն ու քաղաքական ղեկավարությունն իրար հետ աշխատում են։ Սա հրաշալի բան է, ինչը խոսում է որակական տարբերության մասին՝ նախկինների համեմատ։ Ես ենթադրում եմ, որ եթե առաջիկա օրերին, իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանը ստիպված եղավ հերթական անգամ դիմել հայրիկին, որ պատերազմը կանգնեցվի (իսկ հայրիկին կդիմի, երբ արդեն ջախջախված լինի), ապա հենց այդ պահին պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքվի ու ճանաչվի Արցախի անկախությունը։ Բայց հենց այնպես չեն վերցնում ու անկախություն ճանաչում։ Նախապատրաստական աշխատանք կա դրանից առաջ։ Այսինքն՝ երբ իրենք անկում կունենան, Ադրբեջանի բանակը կհյուծվի, ապա այդ ժամանակ պետք է ճանաչվի Արցախի անկախությունը, որովհետև հայտնի ռազմավարական սկզբունք կա, որ դիրքային առավելություն ունեցողը հյուծում է հակառակորդին, հետո հակահարձակման է անցնում։ Հենց մենք հակահարձակման կանցնենք, և ես ենթադրում եմ, որ հենց այդպես էլ լինելու է, ապա դրանից հետո անպայման պետք է ճանաչել։

– Իսկ այդ իրավիճակում ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը։

– Աշխարհը պարզապես Ադրբեջանին կասի՝ չանեիր, չստանայիր։ Այդ իրավիճակում ուժեղին չեն դատում։ Համաշխարհային հանրությանը հասկանալի կլինի կատարվածը։

– Իսկ ի՞նչ կհաջորդի Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը։

– Դրանից հետո արդար Հայաստան պետք է ստեղծվի։ Մենք դաժան իրականության առաջ ենք։ Ունենք ոխերիմ թշնամի, որը Ռուսաստանի բարեկամն է։ Պետք է սկսել արդար Հայաստանի ստեղծումը։ Բոլորը պետք է կանգնեն միասնական ու սկսեն արդար Հայաստանի կառուցումը։

Պարոն Շիրինյան, դատելով Կրեմլի որոշ խոսափողների արձագանքից, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հարցում շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանը։

– Այո՛, Ռուսաստանն ունի հետաքրքրվածություն։ Իրենք Հարավային Կովկասը համարում են իրենց որովայնը ու իրենք չեն կարող անտարբեր լինել այս իրավիճակում ու հետաքրքրվածություն չցուցաբերել։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով արդեն քննարկել են սահմանային իրավիճակը։ Ձեր կարծիքով՝ այս տեսակի շփումները կնպաստե՞ն, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ գնա դեպի կայունացում։

– Թուրքը պետք է ջախջախվի, ուրիշ տարբերակ չկա։ Ի՞նչ եք ուզում, որ հերթական անգամ գնա մատները լիզի, դզի-փչի գա՞։ Թուրքերի հետ չի կարելի խաղալ։ Իսկ եթե Պուտինի հետ խոսել են, ուրեմն մեր դիրքերը շատ լավ են ու ուժեղ ենք մենք։ Ինչպես ասում են՝ իրենց սրած մալուխը ուրիշ տեղ է դիպել։ Հետևաբար` այս իրավիճակում արդեն պետք է արձանագրել ճանաչումը, արդեն ասացի, թե ինչ պայմաններում, երբ անկում կլինի։ Իսկ նրանք դեռ որևէ առաջխաղացում չունեն ու իրենց պետք է հյուծել մինչև վերջ, անընդհատ խփել, հակահարձակման անցնել ու վերջապես հասնել ճանաչման։

Բայց կարծեք թե այս անգամ դժվար է լինելու, քանի որ Թուրքիան անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին։

– Այո՛, դժվար է լինելու, հաջորդն ավելի դժվար է լինելու ու անընդհատ ավելի դժվար է լինելու։ Հետևապես՝ ինչ արվում է, հիմա պետք է արվի։ Վարչապետն էլ ասաց, որ այս հարցը այսպես չեն թողնելու, չեն թողնելու հաջորդ սերունդներին։ Հետևաբար` պետք է հյուծել հակառակորդին, ռազմաքաղաքական դաշինք կնքել ու ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Իսկ մինչ այդ պահը մենք բոլորս պետք է ենթարկվենք կառավարության ու զինվորական ղեկավարության որոշումներին ու հրամաններին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում