Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրքիան շատ բարդ խաղ է խաղում․ հնարավոր է՝ սա Թուրքիայի գործողությունն է՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին կիրակի օրը՝ վաղ առավոտյան հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հղում անելով Արցախի ՊԲ (Պաշտպանության բանակի) հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին։

«Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»,- սա օրվա սկզբում Պաշտպանության նախարարության խոսնակի հաղորդած տեղեկությունն էր։

Իսկ ավելի ուշ՝ օրվա ընթացքում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը (Armenian unified infocenter) հաղորդեց, որ ըստ Արցախի ՊԲ տեղեկությունների՝ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 3 ուղղաթիռ, շուրջ 20 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ, շուրջ 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Իսկ օրվա վերջում միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտարարելով, որ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային զոհ, 3 տասնյակին հասնող զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ–ների կորուստ։

Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին։ Մասնավորապես հայտարարել են, թե ադրբեջանական բանակը 6 գյուղ է «ազատագրել» Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքել է այս տեղեկությունը՝ շեշտելով, որ դա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, եթե, իհարկե, համաձայն եք հայկական կողմի հետ, որ հարձակման նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, ապա Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ալիևը որոշեց գնալ այս քայլին և ի՞նչ ռազմաքաղաքական հաշվարկներով։ Պատերազմի ի՞նչ մոդել է այս անգամ կիրառվում։

– Եթե նախաձեռնողն իսկապես Ադրբեջանն է և եթե սա նրա ծրագրած գործողությունն է, այսպես ասած՝ մտահղացումը, ապա սա, ըստ էության, գալիս է հաստատելու իմ կողմից բազմիցս ասված այն խոսքերը, որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու, որովհետև պարզ է, որ Ադրբեջանը չի հրաժարվի Ղարաբաղից։ Հետևաբար իսկ ինչո՞ւ հիմա չհարձակվեր։ Միգուցե Ադրբեջանում որոշել են, որ իրենք ունեն բավարար ուժեր դա անելու համար։ Բայց հնարավոր է նաև վարկածը, որ սա Թուրքիայի գործողությունն է, որը շատ բարդ խաղ է խաղում Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ։ Հնարավոր է՝ սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։

– Հենց այդ հանգամանքի վրա էի ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել, թե չե՞ք կարծում, որ այս ամենն ընդհանրապես ավելի լայն տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող իրադարձությունների և Թուրքիայի կողմից տարբեր ուղղություններով իրականացվող ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականության և դրա շուրջ զարգացումների, այդ թվում՝ հակաթուրքական ջանքերի ընդհանուր համատեքստում է։ Եվ Հայաստանն էլ, ի դեպ, ցույց է տվել իր դիրքորոշումը՝ պաշտպանելով մեր երկու գործընկերների՝ Կիպրոսի և Հունաստանի շահերն ընդդեմ թուրքական ագրեսիայի։ Հայաստանի արտգործնախարարն էլ պաշտոնական այցով եղավ Եգիպտոսում, որը հակաթուրքական դաշինքի հիմնական նախաձեռնողներից է։ Այս իրավիճակում թվում է, թե Էրդողանը հազար ու մի խնդիր ունի, ու պիտի որ ժամանակ չունենա մտածելու Ղարաբաղի հարցի մասին, բայց ՄԱԿ-ի իր ելույթում նա հայտարարում է, թե «Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ամենամեծ խոչընդոտն է»։ Այսինքն՝ այս ամենը Էրդողանի քաղաքականության շրջանակներո՞ւմ է, նա՞ է հրահրում պատերազմը Արցախի դեմ

– Հաստատապես մենք ոչինչ չենք կարող ասել, դրանք բոլորը ենթադրություններ են։ Բայց, այդուհանդերձ, այդ տարբերակը միանգամայն հավանական է, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի այդ դաշինքն իրականում հակաբնական է։ Ե՛վ Սիրիայում, ե՛ւ Լիբիայում Ռուսաստանը հակամարտության տարբեր կողմերում են, և այս հանգամանքը մշտապես իրեն զգացնել է տալիս։ Այդ դաշինքն, իհարկե, պահպանվում է հիմնականում տնտեսական հիմքերի վրա, բայց ի հեճուկս ռուսական կարգավորումների՝ քաղաքականությունը, միևնույն է, ավելի կարևոր է։

– Եթե արդեն խոսում ենք ոչ թե զուտ ղարաբաղյան հակամարտության, այլ տարածաշրջանային մեծ պատերազմի վտանգի և առաջին հերթին՝ Թուրքիայի միջամտության մասին, առաջին հերթին պիտի հաշվի առնենք Ռուսաստանի դիրքն ու կեցվածքը։ Ի՞նչ դիրք կբռնի Մոսկվան։ Մի կողմից ավանդական տեսակետն է, որ Ռուսատանը թույլ չի տա Թուրքիային միջամտելու Ղարաբաղի հարցին, քանի որ Հարավային Կովկասը, մեծ հաշվով, իր ազդեցության գոտին է։ Բայց մյուս կողմից՝ շատ երկակի խաղ է խաղում թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։ Ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի Մոսկվան այս անգամ, եթե, իհարկե, այնտեղ նույնպես համաձայն են, որ պատերազմի իրական հրահրողը Էրդողանը։

– Ռուսաստանը արդեն իսկ այսօր հայտարարել է, որ ինքն ուզում է ստատուս-քվոյի պահպանում։ Նրան բացարձակապես պետք չէ այս հակամարտությունը և ինքն ուզում է, որ ստատուս-քվոն պահպանվի։ Նրան ընդհանրապես պետք չէ այս կոնֆլիկտը, որում հարկավոր է ինչ-որ կերպ կողմնորոշվել։ Հետևաբար նա կպահանջի խաղաղ համաձայնություն, ինչն իրականում անիմաստ պահանջ է։ Բոլորն էլ Հայաստանից ու Ադրբեջանից պահպանում են հիմնախնդրի խաղաղ լուծում, որը լինել չի կարող։ Դա ակնհայտ է։ Այդուհանդերձ, Ռուսաստանն առայժմ պահանջելու է հարցի խաղաղ լուծում, եթե, իհարկե, բանը բանից չանցնի։

– Իսկ մինչև ո՞ւր կարող է հասնել։

– Դրա մասին նույնպես ես բազմիցս խոսել եմ։ Եթե Հայաստանի Հանրապետության ֆորմալ տարածքին չեն կպնում, ապա Ռուսաստանը, այսպես ասած, հիմքեր չունի միջամտելու, քանի որ Լեռնային Ղարաբաղը բացարձակապես Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է։ Նույնիսկ ինքը Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Իսկ եթե ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ՝ այդ դեպքում միջամտությունը հնարավոր տարբերակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում