Ոչ պատերազմին․ մենք խաղաղության կողմնակից ենք
Ադրբեջանի իշխանությունները, Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և դա արդեն ոչ ոք չի թաքցնում), նոր պատերազմ են սկսել հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են`հայ բնակչությանը վախեցնելու համար: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորն ամեն ինչ տեսնում ու լսում են։ Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների արդյունքում սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են այս րոպեին էլ: «Հակահարձակում» – այսպես են անվանում Ադրբեջանի իշխանությունները ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈվ ՀԶՈՐ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ռազմական հարձակումը!!! Ադրբեջանն ամեն անգամ մեղադրում է Հայաստանին սադրանքների և պատերազմը սկսելու մեջ: ԲՈԼՈՐԴ ՄԻԱՑՐԵՔ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Ադրբեջանի ապատեղեկատվությունը հասել է հիմարության գագաթնակետին: Ուշադրություն, Հայաստանը չէր կարող հարձակվել կամ սադրել մի երկրի, որի հետ Հայաստանը խնդիրներ չունի: ԴԱ ԱՆԻՄԱՍՏ Է: Միայն Ադրբեջանի իշխանությունները, որոնց աջակցում է Թուրքիան, խնդիրներ ունի: Նրանց և միայն նրանց ձեռնտու պատերազմը: Հայաստանին՝ ոչ: Ոչ մի հայ պատերազմ չի ուզում: Մենք զոհեր չենք ուզում ո՛չ մեր կողմից, ո՛չ մյուս կողմից:
Դադարեցրեք պատերազմը: Մենք խաղաղության կողմնակից ենք ❤️,- Instagram-ի իր էջում գրել է հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։