ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ սրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:
Նա նշել է, որ ամերիկյան կողմը ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:
«Մենք ուշադիր հետևում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք մենք դա դադարեցնել», ընդգծել է Թրամփը։