Կան դիրքեր, որոնք առավոտյան կորցրել ենք, այս փուլում հետ ենք վերցրել, կան դիրքեր, որ կորցրել ենք, հետ չենք վերցրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Լայնածավալ պատերազմի ընթացքում լինում է ժամանակ, որ դիրքերն այդքան չեն կարևորվում այդ փուլում, քանի որ, ուզում եմ նորից նշել, սա Ապրիլյան պատերազմը չէ, հունիսյան պատերազմը չէ: Հետ ենք վերցրել, թե հետ չենք վերցրել, այս պահին նշանակություն չունի, կարևորն այն է, որ բանակը մարտունակ է: Եվ ցանկացած պատերազմի ժամանակ, մանավանդ հարձակվող կողմի համար խնդիրը լինում է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի ուժերը, խանգարել բանակին՝ իրականացնելու իր պարտականությունները, թշնամուն դա չի հաջողվել: Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանն իր առջև դրված առաջին օրվա խնդիրը չի կատարել: Մենք հաղթելու ենք»,- ընդգծեց Արցախի նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում: