Արդեն մեկ ամսից ավելի էր Ադրբեջանը հետախուզական թռիչքներ էր իրականացնում: F-16-երն աշխատել են, հիմնականում օգտագործվել են թուրքական ռազմական ուժի գլուխգործոց կամ պարծանք համարվող ԱԹՍ-ներ: Ունենք փաստեր, որ վերջին մի քանի օրերին տասնյակ ռազմական ինքնաթիռներ թռիչքներ են իրականացրել Բաքու: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:
Արցախի նախագահը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը օգտագործել է իր ամբողջ զորքը և ձեռքի տակ եղած ամբողջ ռազմական տեխնիկան. «Պետք է պատրաստ լինենք ամեն սցենարի»: