Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները․ ՀՀ-ին տեղեկատվական դաշտում շանս է տրված

Ադրբեջանում արգելափակվել են սոցիալական գրեթե բոլոր մեդիաները, անխափան աշխատել է միան «Թվիթերը»: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանում ներքին ինֆորմացիոն բլոկադա է. «Առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանում արգելափակվում են սոցիալական մեդիաները: Այնտեղ արգելափակված են նաև մի շարք լրատվամիջոցներ, որոնց հրապարակումները Ալիևին դուր չեն գալիս: Բնակչության մեծը մասը ներքին քարոզչության ազդեցության տակ է, «Թվիթերը» Ադրբեջանում պոպուլյար չէ:
Այսպիսի արգելափակումների Ադրբեջանը դիմում էր հիմնականում ներքին իրավիճակի սրման ժամանակ, օրինակ՝ երբ Ադրբեջանի ընդդիմությունն ուզում էր ծայրահեղ սուր ցույցեր անել՝ պահանջելով պատերազմ: Բայց հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ այսպիսի քայլի չէին դիմում:

Հավանաբար այս քայլին գնացել են, որ իրենց զոհերի մասին տեղեկատվությունը չտարածվի: Շատ արագ փորձում են բլից կրիգի տպավորություն ստեղծել: Ալիևը փորձում է ամբողջապես վերահսկել Ադրբեջանի տեղեկատվությունը, հնարավոր է, որ վախենում է իր դեմ ներքին՝ ներկլանային տեղեկատվական պատերազմից, և գնում է այսպիսի սահմանափակումների»:

«Իրենք իրենց տեղեկատվական ծուղակի մեջ են գցում, ինչը մեզ համար բարենպաստ պայմաներ է ստեղծում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների զգալի մի հատված, որպես այլընտրանքային լրատվական աղբյուր, սկսել է օգտվել հայաստանյան լրատվամիջոցներից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում