ԱԺ պաշտպանության ու անվտանության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ առաջնագծում դիրքային անհաջողությունները վերածվել են հաջողությունների։
«Իմ տեղեկություններով, մենք ունեցել ենք դիրքային անհաջողություններ, բայց այստեղ գալուց կես ժամ առաջ, ես տեղեկացա, որ շատ դիրքային անհաջողությունները վերածել են հաջողությունների»,-Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության ու անվտանության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դրանք հյուսիսային ու հարավային նույն ուղղություններում են, որոնք եղել են 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ։
«Հակահարվածներով մենք կարողանում ենք շտկել ժամանակավոր կորուստները»,-ասաց Քոչարյանը։