Լուրեր
Մարտերը դեռ շարունակվում են, հակառակորդը ունի մոտ 200 մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունները ընթանում են հիմնականում Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններում:

«Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»,-հայտնեց Հովհաննիսյանը:

  • Դիտումներ՝ *