Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում մի նրբության անդրադարձավ. «Հանուն հայրենիքի մեռնելու և հանուն հայրենիքի ապրելու ձևակերպումների միջև հակասություն չկա, որովհետև հանուն հայրենիքի զոհվելու մեր պատրաստակամությունն է արտահայտում ապրելու մեր վճռականությունը: Մենք չենք զոհվում և պատրաստ չենք զոհվել հանուն մահվան, մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի, հանուն ապրելու»:
Նա նշեց, որ բոլոր անհրաժեշտ հրամաններն ու հրահանգները տրված են. «Սրանում որևէ վայրկյան չկասկածեք: Որևէ սցենար ես չեմ բացառում, և ճիշտ ասվեց` այլևս հետքայլի, վախենալու տեղ չկա: Մեզ հաղթել հնարավոր չէ, և այսօրվա քննարկումը դա ևս մեկ անգամ ապացուցեց. ողջունում եմ ՀՀ խորհրդարանի հաղթելու կամքը»:
Մանրամասն՝ տեսանյութում: