Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ, յուրաքանչյուրիս ոչնչացնել. Ադրբեջանն ուզում է Արցախը առանց արցախահայության: Դրված է հայ ժողովրդի գոյության հարցը, և մենք չունենք այլընտրանք. պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները»:
Նրա խոսքով` հայերն են լինելու մոլորակի մայրամուտը դիմավորողներից մելը, եթե երբևէ դա տեղի ունենա:
ԱԺ նախագահը հայտնեց քաղաքական դաշտի միասնությունը և սատարումը ՀՀ զինված ուժերին և նրա գերագույն գլխավոր հրամանատարին. «Աստծու աջը մեր զինվորի, մեր ժողովրդի ու մեր պետության գլխին: Կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը»:
Մանրամասն՝ տեսանյութում: