Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
«Հիմա Արցախի հարցը լուծելու շանս կա. մենք պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, և ձևավորվի ռազմաքաղաքական դաշինք»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա առաջարկեց սկսել Արցախի ճանաչման գործընթացը. «Եթե նորից հապաղենք, հետագայում կարող ենք ավելի շատ կորուստներ ունենալ»:
Մանրամասն՝ տեսանյութում: