Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 7ս նշեց, որ հետքայլի տեղ չունենք. «Մենք բոլորս ենք պատրաստ զոհվել, բայց մենք պիտի ապրենք հանուն Արցախի և Հայաստանի»:
Նա նշեց, որ այսօր ուժեղի դար է. «Մենք հոգնել ենք, մենք գործ ունենք մի թշնամու հետ, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ»:
Զոհրաբյանն ընդգծեց, որ պետք է թողնել ներքաղաքական օրակարգը. «Այսօր մենք մեկ թշնամի ունենք` Ադրբեջանը»:
Մանրամասն՝ տեսանյութում: