ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախի շուրջ իրավիճակը: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ զինված բախումների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ այժմ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը` դիմակայության հետագա սրումը կանխելու համար, և որ ամենակարևորն է, անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: