Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ և կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դաշինքի կայքում:
«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասվում է հայտարարության մեջ:
Դաշինքը հակամարտության կողմերին կոչ է արել նաև վերսկսել բանակցությունները իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ: