Լուրեր
Եկեք պայմանավորվենք. ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի. վարչապետ
  • 18:52
  • 2020-09-27
  • Դիտումներ՝ *

յսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:

«Հակառակորդը պետք է հասկանա, որ ջախջախիչ պարտություն է կրելու` անկախ նրանից, որ նրան սատարում է Թուրքիայի պես պետություն»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նա միասնականության և վճռականության կոչ արեց:

Ի պատասխան` վարչապետն ասաց. «Էդ հեփի էնդը մենք պետք է ապահովենք` քայլելով հրի, կրակի միջով, քայլելով անհնարինի միջով, հուսահատության միջով: Դա է հաղթանակի ճանապարհը»:

Նրա խոսքով` չի կարելի շարունակ խուսանավել. «Պետք է միանգամ կանգնենք ու պաշտպանենք ինքներս մեզ, մեր իրավունքները` չլինելով մոլագար, ոչ ադեկվատ: Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, և չկա հաղթանակ, որը նախ քո մտքում ու գիտակցության մեջ չի ծնվում: Եկեք պայմանավորվենք. ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք ճանաչի, մենք չենք դադարի պայքարել հանուն մեր հաղթանակի, հանուն Մոնթեի, Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի, Ռուբեն Սանամյանի հաղթանակի, հանուն ապրիլյան պատերազմի զոհերի հաղթանակի»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *