Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
«Հայաստանի առաջ շարունակական պայման է դրվել զիջել անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման»,- ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ լինելու են հարցադրումներ, թե ինչ պիտի անեինք խուսափելու համար այս պատերազմից. «Պիտի համաձայնեինք, որ Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ է: Ես ուղիղ հարց եմ տալիս` մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման: Եթե այո, կարող ենք այդ հարցը հենց հիմա լուծել»:
Մանրամասն՝ տեսանյութում: