Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախ գործի է դրել հրետանին, որից հետո` ծանր հրետանին. «Սա Ադրբեջանի փորձն է ԼՂ հարցը լուծելու ռազմական ճանապարհով և ԼՂ-ն օկուպացնելու: Սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է»:
Նրա խոսքով` կա նաև ՀՀ սահմանների վրա հարձակման սպառնալիք, ուստի հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
«Իրադրությունը լարված է, ցավոք սրտի, ունենք զոհեր ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում»,- նշեց նա` հավելելով, որ ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը:
Վարչապետն ընդգծեց. «Իրավիճակը լարված է, բայց առայժմ վաղ է ամբողջական գնահատական տալ»:
Մանրամասն՝ տեսանյութում: