Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթաց: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Թեհրանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև անհապաղ դադարեցնել հրադադարը և սկսել բանակցությունները երկու երկրների միջև», – նրա խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դիվանագետը նաև նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինված բախումներով և ուշադիր հետևում է դրանց»:
Նրա խոսքով՝ «Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Իրանի պատրաստակամության մասին՝ օգտագործելու բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար»: