ՌԴ Դաշնության խորհուրդը կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանների հետ և պատրաստ է խորհրդարանական գծով միանալ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորմանը, բայց առաջին հերթին պետք է գործեն դիվանագետները, հայտարարել է Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Դաշնության խորհուրդը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, խորհրդարանական գծով ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ, մենք կապի մեջ ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանների հետ: Բայց նախ խոսքը դիվանագետներինն է, և նրանք արդեն աշխատում են կարգավորման ուղղությամբ»,- ասել է Ջաբարովը:
Նրա խոսքով, այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է:
«Հակառակ դեպքում անխուսափելի է դրա ընդլայնումն՝ այլ երկրների ներգրավմամբ, դա չի կարելի թույլ տալ»,- շեշտել է սենատորը: