Ֆրանսիական Օվերն֊Ռոն֊Ալպեր տարածաշրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն Թվիթերում գրառում է արել ի աջակցություն Հայաստանի. «Թուրքիայի օգնությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումն անընդունելի է:
Հայաստանը նորից կզոհաբերվի՞ ընդհանուր անտարբերության ներքո: Այս զարհուրելի հարձակումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից»։