•
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններին վերադառնալն է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները լուրջ անհանգստություն են առաջացնում: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հետագա սրացումը կանխելու համար », – Twitter- ում գրել է ԵԽ ղեկավարը:
Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը «առանց նախապայմանների բանակցություններին անհապաղ վերադարձն է»: