Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Հայաստանն այժմ բարոյական իրավունք ունի ճանաչել Արցախի անկախությունը. Կոլերով

«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ հայտարարել է իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա վիճակի սրացման հետ կապված։ Մոտ ժամանակահատվածում նրանք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԵԳՆՈՒՄ գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այժմ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կորցրել. «Դա որոշակիորեն նոր իրավիճակ է, նոր տվյալներ են։ Եթե 2016 թվականի ապրիլին տեխնիկական այդպիսի մեծ կորուստ չկար, այժմ դա տեսանելի է։ Հիմա պետք է նայենք տարածքային իրավիճակին՝ կա՞ն տեղաշարժեր, թե՞ ոչ։ Խոսում են, որ կա տարածքային առաջխաղացում Ֆիզուլիի շրջանում։ Այն բնակեցված չէ և այնտեղ առաջ շարժվելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Հիմա հարցն այն է, թե որտեղ կֆիքսվի շփման գիծը, բայց որ այս սրացումը կհանդարտեցվի՝ դա միանշանակ է»։

Ինչ վերաբերում է Երևանի հնարավոր քայլերին ու մեր այն դիտարկմանը, թե արդյոք սա հարմար պահ է Արցախի անկախությունը ճանաչելու համար, Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Իհարկե, ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա՝ Հայաստանն ունի բարոյական իրավունք Արցախը ճանաչել որպես անկախ պետություն։ Սա շատ լավ պահ է որոշակի թեստավորում անելու համար, այսինքն` չբավարարվել միայն խոսքերով, անել գործնական քայլեր։ Իլհամ Ալիևը փաստացիորեն հայտարարեց բանակցային գործընթացից դուրս գալու համար, ու հիմա Հայաստանը չունի պատճառ բանակցային գործընթացը չխարխլելու համար չճանաչել Արցախի անկախությունը։ Նման պատրվակ այժմ չկա»։

Խոսելով Մոսկվայի քայլերի մասին, մեր զրուցակիցն ասաց, որ արդեն իսկ գործնական քայլեր են արվում, հեռախոսազրույց է եղել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև. «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում